ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը ապրիլի 12-ի հնարավոր «կոշտ» Brexit-ին

Armenpress 15:57, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը առանց համաձայնագրի հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի ապրիլի 12-ի հնարավոր դուրս գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ):

«Քանի որ ավելի ու ավելի հավանական Է, որ Միացյալ Թագավորությունն ապրիլի 12-ին Եվրոպական միությունը կլքի առանց համաձայնագրի, Եվրահանձնաժողովն այսօր ավարտել Է նախապատրաստությունը «կոշտ» Brexit-ի սցենարին»,-նշվում Է ԵՀ-ի հայտարարության մեջ: Դրանում ընդգծվում Է, որ ԵՄ-ի բոլոր քաղաքացիները եւ բիզնեսը պետք Է նույնպես պատրաստ լինեն «կոշտ» Brexit-ին, նույնիսկ եթե այդ սցենարն անցանկալի Է:

«Առանց գործարքի սցենարում Մեծ Բրիտանիան երրորդ երկիր կդառնա առանց որեւիցե անցումային մեխանիզմի: Այդ պահից ԵՄ-ի բոլոր առաջնային եւ երկրորդային օրենքները կդադարեն կիրառվել Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Անցումային ժամանակաշրջան չի լինի, ինչպես դա նախատեսված Է դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում: Դա, ակնհայտորեն, զգալի խախտումների կհանգեցնի կողմերի քաղաքացիների եւ բիզնեսի համար»,-ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am