Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Armenpress 15:23, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Գավառի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծատայությունից, Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: 
Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am