Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 11:50, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մարտի 25-ին, ժամը 09:51-ին  Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հերացու փողոց գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Բախվել են «Infiniti» , «Opel », « Nissan Senatra » և «Toyօta Vitz» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am