Արամ Առաջին կաթողիկոսը կմեկնի Հալեպ

Armenpress 11:38, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը առաջիկա օրերին կմեկնի Հալեպ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:  

Կաթողիկոսի ձեռամբ  կկատարվի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու վերաօծման արարողությունը:

«Վերջին յոթ տարիներին Սիրիան գտնվում էր տագնապի մեջ: Այսօր սիրիահայությունը սկսել է իր հավաքական վերականգնման ընթացքը»,-ասել է Արամ Առաջինը: 

Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում: Այն Հալեպում և սփյուռքում գործող ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է: Եկեղեցու զանգակատունը համարվում է Հալեպի ճարտարապետության եզակի նմուշներից: Սիրիական հակամարտության օրերին, ի թիվս այլ եկեղեցիների, այն նույնպես զգալի վնաս էր կրել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am