Գազայից արձակված հրթիռը տուն Է խոցել Իսրայելի կենտրոնական մասում

Armenpress 10:37, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածից արձակված հրթիռը տուն Է խոցել Իսրայելի կենտրոնական մասի Միշմերեթ բնակավայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել Է Շարոնի օկրուգի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Ոստիկանությունը հաղորդում Է ստացել Միշմերեթ մոշավի (գյուղական տիպի բնակավայր) հրթիռակոծման վերաբերյալ: Հրթիռը տուն Է խոցել: Այն բռնկել Է»,- ասված Է տարածված հաղորդագրության մեջ: Գրոհի հետեւանքով տուժել Է վեց իսրայելացի, ներառյալ երեխաներ:

Եվս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել ապաստարան տարհանվելու ընթացքում: Իսրայելացի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել Իսրայելի կենտրոնական մասի ուղղությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am