Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք

Armenpress 09:53, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիան եւ Հոնդուրասը մարտի 24-ին հայտարարել են Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաքը ճանաչելու մասին: Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի եւ Հոնդուրասի նախագահ Խուան Էռնանդեսի համապատասխան հայտարարություններն արվել են Հանրային գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի տարեկան խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկու երկրներն Էլ մտադիր են դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ:

ԶԼՄ-ները նշում են, որ այս քայլերն արդեն ողջունել են Թել Ավիվում:

Մինչդեռ մամուլին հայտնի Է դարձել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի արձագանքը, ով հայտարարել Է, որ վարչապետն իր հետ անհրաժեշտ կոնսուլտացիաներ չի անցկացրել: Ընդսմին նա Ռումինիայի կառավարությանը «կատարյալ տգիտության» մեջ Է մեղադրել արտաքին քաղաքականության հարցերում:

Անցած տարվա վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել Է Իսրայելի մայրաքաղաքը եւ հայտարարել ամերիկյան դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին: Համանման որոշում Է ընդունել Գվատեմալան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am