Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Armenpress 10:55, 24 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Հրազդանի, Աշոցքի, Լոռու, Սպիտակի, Ստեփանավանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, մարտի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ, ձյուն է տեղում:

Աշոցքի ավտոճանապարհներին բուք է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am