Նատալիա Օրեյրոն ցանկություն է հայտնել ռուսական անձնագիր ունենալ

Armenpress 15:34, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Նատալիա Օրեյրոն «Երեկոյան Ուրգանթ» հաղորդման ժամանակ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Ռուսաստանի անձնագիր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Լենտա» պարբերականը, այս մասին տեղեկացնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը:

Օրեյրոն ասել է, որ Ռուսաստանում եղել է ավելի քան 15 անգամ, եւ այդ պատճառով ինքն իրեն արժանի է համարում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ: Նա նաեւ խոստացել է, որ նույնիսկ շատ ավելի «ռուս» կլինի, քան  ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով 2013 թվականին ստացել է ռուսական անձնագիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am