ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները սիրիահայ պատանիների հետ մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Armenpress 14:30, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակիցները և «Քայլ դեպի տուն» ծրագրի սիրիահայ պատանիները նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ նրանք մաքրել  և բարեկարգել են  Օղակաձև զբոսայգում՝ Միքայել Նալբանդյանի արձանին հարակից տարածքում գտնվող «Հայ բարերարների ճեմուղին»:

Հայաստանում համապետական մաքրության օր է: Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am