Ծառատունկ, հուշարձանների և կամուրջների լվացում.ՀՀ ԱԻՆ-ը մասնակցում է համապետական շաբաթօրյակին

Armenpress 14:19, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաքուր Հայաստան» համահայաստանյան շաբաթօրյակի շրջանակներում մարտի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ամբողջ տարածքում ակտիվ մասնակցում են մաքրման և բարեկարգման աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը հրապարակված է ՀՀ ԱԻՆ-ի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Իրականցվում է ծառատունկ, հուշարձանների և կամուրջների լվացման, հատուկ պահպանության օբյեկտների, դժվարանցանելի վայրերի՝ կամուրջներին հարող լանջերի, սելավատարերի մաքրման աշխատանքներ: Կիրառվում է հատուկ նշանակության տեխնիկա:

Նախարարության տարածքում վաղ առավոտվանից մեկնարկել են բարեկարգման աշխատանքները, որոնց մասնակցում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը շրջել է նախարարության տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին, լսել երկրով մեկ իրականացվող գործողությունների մասին զեկույցը, մասնակցել ծառատունկին և տնկել իր բաժին եղևնին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am