Գեղամ Գևորգյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին

Armenpress 13:14, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նախարարության աշխատակազմի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բարեկարգման աշխատանքներին մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և ենթակա կառույցների ներկայացուցիչները:

Նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման, աղբահավաքման և կանաչապատման աշխատանքներ են իրականացրել Կոմիտասի անվան պանթեոնում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am