Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բանակցություններին Արցախի մասնակցությունը պարտադիր է համարում

Armenpress 15:32, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հակամարտության կարգավորման նպատակով պարտադիր է համարում բանակցություններին Արցախի մասնակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

Լրագրողի դիտարկմանը, թե Քոչարյանի կամ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ Արցախը որպես բանակցային կողմ չէր մասնակցում, բայց այդ հարցը չէր բարձրացվում, Հարությունյանը նշեց՝ դրա համար էլ որևէ հաջողություն չի արձանագրվել: «Սակայն միշտ էլ այդ հարցը բարձրացրել ենք: Արցախի իշխանությունները տասնյակ անգամ բարձրացրել են այն հարցը, որ հարցի լուծումը հնարավոր է միայն Արցախի իշխանությունների՝ բանակցային գործընթացին մասնակցելու միջոցով»,-ասաց Հարությունյանը:

Նա, սակայն, հարցի լուծումը տեսնում է Արցախի, նաև Հայաստանի հայրենակիցների որոշմամբ:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը՝ Հարությունյանը նշեց, որ 1992-ից մինչ օրս այդպիսի հանդիպումները շարունակվում են:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am