Իրաքում լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել Է 96-ի. INA

Armenpress 14:57, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Մոսուլ քաղաքում լաստանավի խորտակման զոհ Է դարձել 96 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտնել Է INA գործակալությունը՝ վկայակոչելով Նայնավայի նահանգի անվտանգության մարմինների մի աղբյուր:

«Տուրիստական լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել Է 96-ի, եւս ութ մարդ համարվում Է անհայտ կորած, փրկարարական բրիգադները շարունակում են նրանց որոնումները»,- հայտարարել Է աղբյուրը: Մարտի 22-ի առավոտյան երկրի նախագահ Բարհամ Սալեհը ժամանել Է Մոսուլ, որտեղ դիտել Է ողբերգության վայրը, ինչից հետո պետք Է խորհրդակցություն անցկացնի դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, գրել Է Baghdadtoday.news-ը: Մարտի 21-ին Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդին նույնպես այցելել Է լաստանավի խորտակման վայր, որտեղ եռօրյա սուգ Է հայտարարել զոհվածների հիշատակին:

Տուրիստական լաստանավը Տիգրիս գետում շրջվել Է ալ Գաբաթի շրջանի մոտ՝ Մոսուլում: Անվտանգության ուժերի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ նախնական տվյալներով՝ լաստանավի խորտակման պատճառ Է դարձել գերբեռնվածությունը եւ գետում ջրի մակարդակի բարձրացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am