Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին

Armenpress 14:35, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ մարտի 21-ին Մոսուլում տեղի ունեցած ողբերգական պատահարի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնել Իրաքի նախագահին, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել համբերություն և ոգու արիություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am