Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

Armenpress 12:41, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հանդես է եկել Երևանում 2015 թվականից գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանելու  նախաձեռնությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ  Անի Խաչատրյանն ասաց,  որ առաջարկվում է Երևանին պատկանող դպրոցն անվանափոխել «Հայ-ռուսական գեղասահքի դպրոց» անվամբ: «Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է ՌԴ Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինայի՝ Բաքվում արած հայտարարությունից հետո: Բաքվում հանկարծ նա դարձել է «ցեղասպանագետ»՝ խոսելով հայերի գործած «հանցանքների»,  Խոջալուի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին: Նախագիծը պատրաստ է, մենք առաջարկում ենք մյուս երկու խմբակցություններին միանալ նախագծին, ինչը հնարավորություն կտա հարցը բերել օրակարգ:

Նիստի ընթացքում ավագանու մյուս երկու խմբակցություններն իրենց համաձայնությունը տվեցին հարցը օրակարգ ներառելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am