Աստանայում շարունակվում են մայրաքաղաքի վերանվանմանը չհամաձայնվողների ձերբակալումները

Armenpress 11:55, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաքում ոստիկանությունը բերման Է ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, որոնք «Շափագաթ» առեւտրական կենտրոնի մոտ Էին հավաքվել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն Աստանան Նուր Սուլթան քաղաք վերանվանելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ականատեսներից մեկը:

«Առավոտյան մարդիկ սկսեցին հավաքվել «Շափագաթ» առեւտրական կենտրոնի մոտ, անկարգություններ չկային: Նրանք խաղաղ կանգնել Էին, շփվում Էին: (…) Ոստիկանությունը բերման ենթարկեց մոտավորապես 60 մարդու»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հաղորդվել Է, նախօրյակին Աստանայի քաղաքային վարչակազմի շենքի մոտ ձերբակալվել Էր շուրջ 20 մարդ, որոնք եկել Էին իրենց անհամաձայնությունը հայտնելու մայրաքաղաքի վերանվանմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am