Տուսկը բրիտանացի պատգամավորներին նախազգուշացրել է, որ նրանց համար «դեռ շատ տեղ կա դժոխքում»

Armenpress 10:02, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանացի պատգամավորներին, որոնք հրաժարվում են հաստատել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագիրը (Brexit), նախազգուշացրել Է, որ նրանց համար դեռ շատ տեղ կա դժոխքում: Այս հայտարարությունը Տուսկն արել Է՝ ավարտելով Brexit-ի շուրջը Եվրամիության գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողները Տուսկին հիշեցրել են նրա՝ սուր բանավեճ հարուցած այն թվիթը, թե «դժոխքում հատուկ տեղ Է պատրաստված նրանց համար, ովքեր Մեծ Բրիտանիան մղել են առանց պլանի Brexit-ի»: «Հարկ կա՞ արդյոք այդ հրավերը տարածել այն պատգամավորների վրա, որոնք հրաժարվում են հաստատել Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը»,- հնչել Է Եվրախորհրդի ղեկավարին ուղղված հարցը: Տուսկը պատասխանել Է. «Հռոմի պապի խոսքի համաձայն՝ դժոխքը դեռ դատարկ Է, այնպես որ այնտեղ դեռ շատ տեղ կա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am