«Արցախ»-ը տարավ իր առաջին հաղթանակը բասկետբոլի առաջնության կիսաեզրափակչում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում կայացավ կիսաեզրափակչի առաջին հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ա լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Արցախ»-ը սեփական հարկի տակ լարված և հավասար պայքարում 102-97 հաշվով առավելության հասավ «Ուրարտու»-ի նկատմամբ և կիսաեզրափակչում իր օգտին հաշիվը դարձրեց 2-1:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը (Արցախ), ով վաստակեց 28 միավոր, 4 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
1/2 եզրափակչի մյուս խաղում, վաղը՝ մարտի 22-ին միմյանց հետ ուժերը կչափեն «Արագած» և «Արթիկ-Ման Հոլդինգ» ակումբները: Հանդիպումը տեղի կունենա «ՄԻԿԱ» մարզադահլիճում, ժամը՝ 18:30-ին: