Իրաքում շոգենավի խորտակման հետևանքով 60 մարդ է մահացել

Armenpress 18:40, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով մահացել է 60 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Alhurra հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր 45 մարդու, այդ թվում՝ կանանց և երեխաների մահվան մասին:

Ներկայում դեպքի վայրում աշխատում են փրկարարներ: Հնարավոր է եղել ջրից հանել շուրջ 50 մարդու, տասնյակները համարվում են անհետ կորած:

Sky News Arabia-ն հայտնել է, որ նավը, որի վրա 170 մարդ է եղել, նախատեսված է եղել 75 մարդու համար:

Շոգենավը վարձակալել էին Նովրուզի տոնակատարության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am