Մայք Պոմպեոն կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

Armenpress 15:39, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մարտի 21-ին՝ տեղական ժամանակով 15:00-ին, կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար եւ տաճարի հայկական բաժին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսրայելում է: Նա արդեն հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am