Հենրիխ Մխիթարյանը քաջալերել է Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստներին  

Armenpress 14:23, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է Մ19 տարեկանների ընտրանու ֆուտբոլիստներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հանդիսանում է ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ19 առաջնության դեսպանը, հանդիպել է Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Կիսապաշտպանը երիտասարդ ֆուտբոլիստներին կոչ է արել ոչնչից չվախենալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am