Իրանի հոգեւոր առաջնորդը կոչ Է արել զարգացնել տնտեսությունը պատժամիջոցների պայմաններում

Armenpress 10:23, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ Է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հատկապես վերջին ամիսներին վատացել են բնակչության կենսապայմանները»,- հայտարարել Է նա իրանական Նոր տարվա առթիվ հղած տեսաուղերձում: Այաթոլլան ընդգծել Է. «Տնտեսությունն առավել լուրջ ու առաջնային խնդրին Է, որը լուծում Է պահանջում»: Նրա խոսքով՝ ամենահրատապ խնդիրներն են՝ ազգային արժույթի փոխարժեքի կայունացումը, գնողունակության բարձրացումը եւ արտադրության աճը: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նույնպես հանդես Է եկել հեռուստատեսությամբ եւ հայտարարել. «Այդ խնդիրներն սկսվել են ուխտազանցների ու նրանց գործողություններից, ովքեր վերջերս իշխանության են եկել Վաշինգտոնում, բայց դրանց լուծումը մեր ձեռքերում Է»: Նա դիմել Է երկրի ներսում գործող տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին եւ ընդգծել. «Որքան ավելի ամուր Է մեր միասնությունը, թշնամին այնքան ավելի պարզորոշ Է հասկանում, որ այդ պատժամիջոցներով մեր ազգն ավելի համախմբված Է դառնում, այնքան ավելի շուտ նա հուսահատության կհասնի ու կզղջա», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am