ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց և մառախուղ

Armenpress 09:35, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մարտի 21-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելիավտոճանապարհներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համարփակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիանքաղաքներում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն: Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա էմերկասառույց և մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացվածտեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am