Մշակույթի նախարարությունը կխրախուսի փողային երաժշտական գործերի նկատմամբ հետաքրքրությունը

Armenpress 19:00, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության որոշ երաժշտական և արվեստի դպրոցներում մի քանի երաժշտական գործիքների ուսուցման դասարաններ փակվում են, երեխաների շրջանում այդ գործիքների նկատմամբ հետաքրքրություն չկա: Մշակույթի նախարարությունը փորձելու է խրախուսել դրանց նկատմամբ հետաքրքրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը:

«Անցյալ տարի շրջայց էի կազմակերպել երաժշտական և արվեստի դպրոցներ: Խնդիրը հետևյալն է՝ ուսուցիչը կա, բայց այդ գործիքների նկատմամբ հետաքրքրություն չկա, աշակերտ չկա, հետևաբար դրա պահանջարկը չկա: Հիմա մենք փորձելու ենք այդ երաժշտական գործիքները խրախուսել: Առաջին խնդիրը փողային գործիքներն են, դասարանները փակվում են»,-ասա Ղարիբյանը:

Նա լուծման տարբերակներից մեկը համարեց ջազ խմբեր հիմնելը կամ ազգայինից ավելի ժամանակակից երաժշտաձևերի անցումը: Միևնույն ժամանակ Ղարիբյանը նկատեց, որ որոշ դասարաններում էլ համապատասխան ուսուցիչների պակաս կա: Այս ուղղությամբ Կրթության և գիտության հետ աշխատանքներ են կատարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am