Պակիստանում վեց զինվորական Է զոհվել հսկիչ անցակետի վրա զինյալների հարձակման հետեւանքով. Dawn

Armenpress 15:22, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի ռազմականացված ուժերի առնվազն վեց ծառայող Է զոհվել Բելուջստանի նահանգում հսկիչ անցակետի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dawn թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցչին: Հրատարակության տվյալներով՝ հարձակումը տեղի Է ունեցել մարտի 20-ի վաղ առավոտյան Զիարաթի օկրուգում. ահաբեկիչներին հաջողվել Է թաքնվել:

Պակիստանի իրավապահ մարմիններն հարձակման հետաքննություն են սկսել:

Ինչպես հայտնել Է Ассошиэйтед Пресс գործակալությունը, գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է Պակիստանում արգելված «Թեհրիք-ե Թալիբան Պակիստան» խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am