Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Աստանան Նուրսուլթան վերանվանելուն

Armenpress 14:55, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատվին վերանվանելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ընդունվել Է պատմական որոշում»,-ասել Է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:

Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանման նախաձեռնողը դարձել Է պետության նոր ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը: Մարտի 20-ի առավոտյան կայացել Է Տոկաեւի երդմնատվության արարողությունը: Նա խոստացել Է շարունակել Նազարբաեւի քաղաքականությունը եւ առաջարկել Է Աստանան վերանվանել Նուրսուլթան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am