Հռոմի քաղաքային խորհրդի ղեկավարին ձերբակալել են կոռուպցիայի մեղադրանքով

Armenpress 14:10, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի քաղաքային իշխանության ընտրովի մարմնի՝ այսպես կոչված Կապիտոլիումի ասամբլեայի նախագահը ձերբակալվել Է «Ռոմա» տեղական ֆուտբոլային ակումբի մարզադաշտը կառուցելիս կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատախազության ներկայացուցիչների:

Ձերբակալվել Է Մարչելո Դե Վիտոն, որը «5 աստղի շարժման» ներկայացուցիչ Է: Ըստ հաղորդումների՝ մարտի 20-ի առավոտյան Դե Վիտոյի տանը տեղի են ունեցել խուզարկություններ:

Հետաքննության ներկայիս շրջափուլը la Repubblica թերթն «իրավաբանական երկրաշարժ» Է անվանել «5 աստղի շարժման» Հռոմի բաժանմունքում, շարժում, որին պատկանում Է նաեւ Իտալիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինիա Ռաջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am