Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը կորուստներ ունի Հայաստանի հետ խաղից առաջ

Armenpress 13:47, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը կորուստներ ունի Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի հետ խաղից առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանին արդեն սկսել է նախապատրաստվել ընտրական փուլի հանդիպումներին: Սակայն թիմի հավաքին չեն մասնակցել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը և Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը: Երկու ֆուտբոլիստների մասնակցությունը Հայաստանի ընտրանու դեմ որակավորման փուլի խաղին հարցականի տակ է:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ: Առաջին հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն մարտի 23-ին Սարաևոյում` մրցելով Բոսնիայի և Հերցեգովինայի թիմի հետ: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am