Նազարբաեւի ավագ դստերն ընտրել են Ղազախստանի սենատի խոսնակ

Armenpress 13:22, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները խոսնակ են ընտրել երկրի առաջին նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաեւային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Նոր խոսնակի ընտրությունը կապված Է այն բանի հետ, որ սենատի նախորդ նախագահը՝ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, մարտի 20-ին Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնաթողությունից հետո ստանձնել Է նախագահի պաշտոնը: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել Է ձայների ընդհանուր հաշվումը, դրա նախագահը հայտնել Է, որ սենատի նախագահ Է ընտրվել Դարիգա Նազարբաեւան:

Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը 55 տարեկան Է, 2016 թվականի սեպտեմբերից նա հանրապետության խորհրդարանի սենատի պատգամավոր Էր եւ գլխավորում Էր պալատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեն: Տարբեր ժամանակներում Նազարբաեւան եղել Է մեջլիսի (ստորին պալատի) պատգամավոր, որտեղ գլխավորել Է սոցիալ-մշակութային զարգացման կոմիտեն, պաշտոնավարել Է որպես պալատի նախագահի տեղակալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am