Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում

Armenpress 13:11, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը հրապարակել է «Երջանկության համաշխարհային զեկույցը», որում Հայաստանն անցած տարվա համեմատ 13 կետով բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 116-րդ հորիզոնականում: Հայաստանը ստացել է 4.559 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկում 129-րդն էր:

Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում Ֆինլանդիան է՝ 7.769 միավորով: Ֆինլանդիային հաջորդում են Դանիան (7.600 միավոր), Նորվեգիան (7.554 միավոր ), Իսլանդիան ( 7.494 միավոր), Նիդերլանդները (7.448 միավոր): Լավագույն տասնյակում են նաև Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրիան:

Ադրբեջանը 5.208 միավորով 90-րդ հորիզոնականում է, Վրաստանը 4.519 միավորով 119-րդն է, Թուրքիան 5.373 միավորով 79-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը՝ 4548 միավորով 117-րդն է:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am