Իրանում ավելի քան 1,5 հազար մարդ Է տուժել ամանորյա փառատոնի ընթացքում

Armenpress 12:07, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս ավելի քան 1,5 հազար հոգի՝ տուժել Նոր տարվան նվիրված հանդիսությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի շտապ բուժօգնության ծառայությունը:

«Հաղորդվել Է, որ տարվա վերջին չորեքշաբթի օրվա հետ կապված երեկվա պատահարներում տուժել Է 1676 մարդ եւ զոհվել երկու հոգի»,-մարտի 20-ին հայտնել Է Իրանի շտապօգնության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդը IRIB կորպորացիայի լրատվական գործակալությանը:

Ամեն տարի Իրանում նշվում Է Չախարշանբե-Սուրի տոնը, որի տոնակատարությունը համընկնում Է իրանական օրացույցով տարվա վերջին չորեքշաբթիի գիշերվա հետ: Ավանդույթի համաձայն, այդ օրն իրանցիները ցատկում են խարույկի վրայով, տոնակատարությունների ընթացքում նաեւ օգտագործվում Է հրատեխնիկա: Նոր տարվա առաջին օրը մարտի 21-ն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am