Նազարբաեւի կարծիքը գերակա Է լինելու ռազմավարական որոշումներ ընդունելիս. Տոկաեւ

Armenpress 11:50, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնամուտից հետո հայտարարել Է, որ երկրի առաջին նախագահի՝ Էլբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Նազարբաեւի կարծիքը գերակա նշանակություն Է ունենալու երկրի համար ռազմավարական բնույթի որոշումներ ընդունելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Էլբասիի հեղինակավոր կարծիքը առանձնահատուկ, կարելի Է ասել՝ գերակա նշանակություն Է ունենալու ռազմավարական բնույթի որոշումներ մշակելիս եւ ընդունելիս»,-նշել Է Տոկաեւը:

Նա նաեւ ընդգծել Է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրենքների համաձայն, «Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը միակ ու ցկյանս Էլբասին, ժողովրդի հայրն Է մնում մեր երկրում»:

Տոկաեւը նաեւ հայտարարել Է, որ Ղազախստանի նախագահի պաշտոնում շարունակելու Է Նազարբաեւի քաղաքականությունը: «Պլանավորում եմ՝ իմ գիտելիքներն ու փորձը ուղղել Էլբասիի ռազմավարական կուրսի հաջորդայնության ըստ ամենայնի ապահովմանը»,-ասել Է Տոկաեւը Ղազախստանի ժողովրդին երդում տալուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am