ԿԳՆ-ն հայտնում է Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացի վերականգնման մասին

Armenpress 11:56, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության   կրթության և գիտության  նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի  Ն. Աճեմյանի   անվան թիվ 2   տարածաշրջանային   քոլեջում   ուսումնական  գործընթացն ամբողջությամբ վերականգնված է: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ ԿԳ  նախարարության  կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի   բացթողնված դասերը լրացնել  հավելյալ դասընթացներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am