Թրամփը «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը

Armenpress 09:53, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «լրջորեն դիտարկում Է» ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Reuters-ը, նա պատմել Է բրազիլացի պաշտոնակից Ժայիր Բոլսոնարուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վաշինգտոնը մտադիր Է Բրազիլիան գլխավոր ռազմավարական դաշնակիցը հայտարարել այն պետությունների թվում, որոնք չեն անդամակցում ՆԱՏՕ-ին, եւ հնարավոր Է համարում դաշինքին Բրազիլիայի անդամակցությունը: «Դա զգալիորեն կամրապնդի անվտանգությունը եւ համագործակցությունը մեր երկրների միջեւ»,- պարզաբանել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Բացի դրանից. Թրամփը պաշտպանել Է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը միանալու՝ Բոլսոնարուի ցանկությունը: ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները «երբեք այսչափ սերտ չեն եղել»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am