Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, Ճամբարակում ձյուն է տեղում

Armenpress 20:27, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին, մարտի 19-ի ժամը 20:00-ի դրությամբ, ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am