Դիլիջանում  գործարկվելու է արագաչափ նոր սարք  

Armenpress 18:48, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 161 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրված, երկու ուղղություններով գործող արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am