Ճապոնիայում կթույլատրեն գենային խմբագրման միջոցով ստեղծված պարենամթերքի վաճառքը. Nikkei

Armenpress 15:59, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի առողջապահության,աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը մտադիր Է երկրում ծանուցողական համակարգ սահմանել պարենային ապրանքների նոր տեսակների վաճառքի համար, որոնք ստեղծվել են համագենի խմբագրման հիման վրա: Մարտի 19-ին այս մասին հայտնել Է Nikkei-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ արդեն այս ամռանը խանութներում կարող են ստացվել, օրինակ, լոլիկներ, որոնք օգնում են բարձր ճնշման դեպքում, հավկիթներ, որոնք ալերգիա չեն առաջացնում եւ այլ մթերքներ:

Խմբագրման մեթոդիկան հիմնված Է օրինակ՝ բանջարեղենի կամ ուտելի ձկների համագենի որոշ ֆրագմենտների հեռացման կամ տեղափոխման վրա: Նախարարության փորձագետները հանգել են այն եզրակացության, որ դա սկզբունքորեն չի տարբերվում ընտրասերումից կամ բնական փոփոխություններից, որոնք պարբերաբար տեղի են ունենում բնության մեջ: Ուստի նրանք որոշել են, որ այդ տիպի պարենի վաճառքն անվտանգության հատուկ ստուգումներ չի պահանջում:

Միեւնույն ժամանակ Ճապոնիայում նախկինի պես կարգելվի այն մթերքների վաճառքը, որոնք ստեղծված են համագենում օտարածին գեների ներդրման հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am