Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին

Armenpress 15:15, 19 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում: Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»: Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am