«Հայաստանի կույրերի միավորումը» գույքահարկի գծով արտոնություն կստանա

Armenpress 15:18, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կտրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ  «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահը դիմել է օրենքով սահմանված կարգով գույքահարկի գծով արտոնություն ստանալու խնդրանքով` պատճառաբանելով, որ կազմակերպությունը չունի ֆինանսական միջոցներ և գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ, ինչի հետևանքով չի կարողանում կատարել գույքահարկի գծով հարկային պարտավորությունները:

Կենտրոն վարչական շրջանի Ավ. Իսահակյան, 18 և Քաջազնունի, 1 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանված գույքահարկը կազմում է երեք միլիոն երեսունյոթ հազար հինգ հարյուր յոթանասունմեկ դրամ:

Որոշումն ընդունվեց ձայների 31 կողմ, 3 դեմ համամասնությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am