Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի երկու անդամ վայր են դրել մանդատները

Armenpress 11:47, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ ընտրված Սուրեն Գալստյանն ու Կարեն Անթաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի և 2019 թվականի մարտի 12-ի արձանագրությունների համաձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին»,-ասաց նա:

Երևանի ավագանու նիստին մասնակցում է ավագանու 42 անդամ: Նիստի օրակարգում 12 հարց է ընդգրկված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am