Warner Brothers-ի ղեկավարը պաշտոնաթող Է եղել անհավատարմության մեղադրանքներից հետո

Armenpress 11:42, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Brothers կինոընկերության ղեկավար Քեւին Ցուձիհարան պաշտոնաթող Է եղել անավատարմության մեղադրանքներից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը՝ վկայակոչելով WarnerMedia-ի գործադիր տնօրեն Ջոն Սթենքիին:

Ցուձիհարան ներողություն Է խնդրել աշխատակիցներից եւ հայտնել, որ որոշում Է ընդունել հեռանալ «երկար ինքնավերլուծությունից եւ Սթենքիի հետ ստեղծված իրավիճակի քննարկումներից հետո: Մարտ ամսին Hollywood Reporter հրատարակությունը հրապարակել Է Ցուձիհարայի եւ բրիտանացի դերասանուհի Շառլոտա Քիրքի նամակագրությունը, որը նրանք վարել են 2013 թվականին: Հաղորդագրություններից հետեւել Է, որ կինոընկերության ղեկավարը Քիրքին նկարահանումների մասնակցություն Է խոստացել սեքսի դիմաց: Քիրքը նկարահանվել Է Warner Brothers-ի «Ակտիվ փնտրտուքի մեջ» եւ «Օուշենի 8 ընկերուհիները» երկու ֆիլմերում, որոնցում Էպիզոդիկ դերեր Է ստացել: Նա բողոքներ չունի Ցուձիհարայի նկատմամբ եւ պնդում Է, որ վերջինս իրեն ոչինչ չի խոստացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am