Xiaomi-ն նոր բյուջետային սմարթֆոն Է թողարկել

Armenpress 17:46, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi բյուջետային ենթաբրենդը թողարկել Է Redmi 7 նոր սմարթֆոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Giz China պորտալը, սարքը հանդերձված Է 12+2 մեգապիքսելի կրկնակի խցիկով, 6,26 դյույմ անկյունագիծ ունեցող Էկրանով՝ HD+ լուծաչափով եւ Gorilla Glass 5 ապակե պատվածքով: Սմարթֆոնները կթողարկեն մշտական ու օպերատիվ հիշողության ծավալի երեք տարբերակով՝ 2+ 16 գիգաբայթ, 3+32 գիգաբայթ եւ 4+64 գիգաբայթ՝ համապատասխանաբար: Չինաստանում Redmi 7-ի վաճառքները կսկսվեն մարտի 26-ին, դրա գինը տարբեր կոնֆիգուրացիաներով կտատանվի 104-ից մինչեւ 149 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am