«Արցախը» բասկետբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում է  

Armenpress 15:51, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց «Արցախը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչի պատասխան խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 91-56 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի-Սեդարս» ակումբի նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դավիթ Քարամյանը («Էրեբունի-Սեդարս»), որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 24 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Արցախն» ուժերը կչափի «Ուրարտու» - «Արագած» զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ «Ուրարտու» - «Արագած» առաջին հանդիպումն ավարտվել է 112-90 հաշվով՝ հօգուտ «Ուրարտու» ակումբի:  Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր՝ մարտի 18-ին ժամը 18:30-ին Օլիմպավանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am