Ուտրեխտում մի քանի մարդ Է վիրավորվել հրաձգության հետեւանքով. De Telegraaf

Armenpress 15:33, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի մարդ Է մարտի 18-ին վիրավորվել Ուտրեխտում, որտեղ անհայտ անձը կրակ Է բացել տրամվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է De Telegraaf թերթը: Պատահարի վայր են ժամանել Նիդեռլանդների ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները:

Algemeen Dagblad թերթը հայտնել Է, որ ենթադրյալ չարագործը փախել Է հանցագործության վայրից: Հրատարակությունը մեջբերել Է վկաների խոսքն այն մասին, որ հանցագործները կարող Էին մի քանիսը լինել: Տուժածների թիվն առայժմ չի նշվում: Նրանց ուղարկել են հիվանդանոց: Ոստիկանությունը որոնում Է հրաձիգին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am