Ծեծկռտուք Է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում 

Armenpress 13:21, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք Է տեղի ունեցել իրավական հարցերի կոմիտեի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Գրուզիա Online-ին: Միմյանց ֆիզիկապես ու խոսքով վիրավորանքներ են հասցրել «Եվրոպական Վրաստանից» պատգամավոր Օթար Կախիձեն եւ մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Իրակլի Բերայան:

Կախիձեն թղթի թերթեր Է նետել Բերաայի վրա: Ստեղծված իրադրությունն օգնել են հարթել պրիստավները: Վեճը վերաբերել Է քննարկման ընթացակարգին:

Իրավական հարցերի կոմիտեի նիստում քննարկվում Է դատավորներին ընտրելու կանոնների մասին խորհրդարանական մեծամասնության օրինագիծը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am