Խոշոր հրդեհ Է մոլեգնել Թբիլիսիի պահեստներից մեկում

Armenpress 10:03, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 17-ի ուշ երեկոյան խոշոր հրդեհ Է մոլեգնել Թբիլիսիի Դիդի Դիղոմիի շրջանի «Գուդվիլ» սուպերմարկետի հարակից տարածքում: Sputnik-ի տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես են հրշեջ-փրկարարները մարել տեխնիկայի այրվող պահեստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրշեջներին հաջողվել Է այրվող շինությունից դուրս բերել մեկ մարդու: Հրդեհի մարմանը մասնակցել Է 23 հրշեջ բրիգադ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ կրակն ավելի քան 1800 քառակուսի մետր տարածք Էր ճարակել:

Հրդեհի ծագման պատճառը պարզվում Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am