Եթովպիայում կործանված «Բոինգի» զոհերի հարազատներին մարմինների փոխարեն հող են տվել

Armenpress 09:59, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 MAX 8-ի զոհերի հարազատներին մարմինների փոխարեն հող են տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը:

Զոհվածներից մի քանիսի մարմինները տանելու եկած հարազատներն աղետի վայրից հողով լցված փոքրիկ տոպրակներ են ստացել: Աճյունները հնարավոր չի լինի ստանալ, քանի դեռ չի ավարտվի ԴՆԹ-ով նույնականացման ընթացակարգը: Դա, Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիթ Մոգեսի խոսքով՝ կարող Է տեւել մինչեւ վեց ամիս:

Boeing 737 MAX 8-ը մարտի 10-ին Եթովպիայում աղետի Է ենթարկվել թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 157 հոգին զոհվել են: Ավիաաղետի զոհերի թվում են 33 երկրների քաղաքացիներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am