Մադուրոն պահանջել Է Վենեսուելայի կառավարության հրաժարականը

Armenpress 09:53, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր նախարարներից պահանջել Է պաշտոնաթող լինել ազգային կառավարության վերակազմում իրականացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին Twitter-ում հայտնել Է գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը: «Նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել Է իշխանության ամբողջ գործադիր թեւին՝ խնդրելով հրաժարական տալ բոլիվարյան կառավարության գործունեության խորը վերակազմման նպատակով»,- գրել Է նա:

Ռոդրիգեսը նաեւ հավելել Է, որ վերակազմման նպատակը «Բոլիվարի ու Չավեսի հայրենիքը ցանկացած սպառնալիքից պաշտպանելն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am