ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափն Արցախի ներգրավմամբ լիարժեք կդառնա. Տաթև Հայրապետյան

Armenpress 15:03, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափ Արցախի վերադարձով ոչ թե դրա փոփոխություն, այլ լիարժեք վերականգնում է առաջարկում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է:

«Մենք ֆորմատի փոփոխություն չենք առաջարկում: Մենք առաջարկում ենք լիարժեք ֆորմատի վերականգնում»,- ասաց Հայրապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am