Սլովակիայում նախագահական ընտրություններ են

Armenpress 13:09, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի 4,45 մլն քաղաքացիներ մարտի 16-ին ընտրում են երկրի նոր նախագահին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական ժամանակով 07:00-ին մեկնարկած ընտրությունները կշարունակվեն մինչև 20:00-ն: Ընտրությունների արդյունքներն արդեն կամփոփվեն մարտի 17-ին:

Սլովակիայի նախագահական ընտրություններին մասնակցում է 13 թեկնածու, որոնցից տեղական ԶԼՄ-ները ֆավորիտ են համարում երեքին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարոշ Շեվչովիչին, Գերագույն դատարանի նախկին ղեկավար Շտեֆան Գարաբինին և փաստաբան Զուզան Չապուտովային: Հենց նրանք են զբաղեցրել առաջին երեք հորիզոնականներն անցկացված սոցհարցումների ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am